«Սպարտակը» կրեց հերթական պարտությունը։ Այս անգամ մրցակիցը «Ուֆան« էր: Խաղն ավարտվեց տանտերերի 1-0 հաշվով հաղթնակով:
«Ուֆան» ամբողջ խաղի ընթացքում այդպես էլ դարպասին հարված չկատարեց: Միակ գոլը խփեց «կարմիր-սպիտակների» պաշտպան Նիկոլայ Ռասազովը։ Մինչ երկրորդ խաղակեսի սկիզբը պաշտպանը կարող էր ինքնագոլերի դուբլ հեղինակել, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին:
Մոսկովյան ակումբը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց բոլոր մրցաշարերում և երրորդը՝ Պրեմիեր լիգայում: