Ավարտվեց Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրի «Մայնց»-«Հոֆենհայմ» հանդիպումը: Հյուրերը նվազագույն հաշվով հաղթանակի հասան: Հյուրերը խաղի 25-րդ րոպեին չկարողացան հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը. վրիպեց Ցուբերը: Այնուամենայնիվ, խաղի 43-րդ րոպեին Իհլաս Բեբուն առաջ մղեց «Հոֆենհայմին»: Մայնցը 18 հարված կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ, բայց միայն երկուսն էին դարպասին: Երկրորդ խաղակեսում թիմերը աչքի չընկան արդյունավետ գործողություններով և խաղն ավարտվեց 0-1 հաշվով:
Այս հաղթանակի շնորհիվ «Հոֆենհայմը» միավորների քանակը հասցրեց 42-ի ու հավասարվեց 6-րդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգին»:
Հյուրերի հայտացուցակից վնասվածքի պատճառով բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:
Վերոնշյալ խաղին զուգահեռ կայացավ ևս մի քանի հանդիպում: Բեռինի «Հերտան» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Աուգսբուրգի» դարպասը: Բրեմենի «Վերդերը» չափազան կարևոր արտագնա հաղթանակ տոնեց. բրեմենյան թիմը 1-0 հաշվով հաղթեց «Շալկե 04»-ին: Ֆրանկֆուրտի «Այնթրախտը» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»:
Մրցաշարային աղյուսակն այս պահին ունի հետևյալ տեսքը.