Մինչև 17 տարեկանների Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Հայաստանի Մ-17 հավաքականը մրցել է Իսլանդիայի տարիքակից ընտրանու հետ:
Շոտլանդիայում կայացած հանդիպումն ավարտվել է մեր տղաների հաղթանակով՝ 1:0:
Հանդիպման միակ գոլը 37-րդ րոպեին խփել է Սամվել Հակոբյանը:
7-րդ խմբում Հայաստանի Մ-17 հավաքականը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ նախորդ խաղերում մեր պատանեկան հավաքականը 0:2 հաշվով պարտվել էր Շոտլանդիային և 0:4 հաշվով զիջել էր Խորվաթիայի ընտրանուն: