Փարիզում մեկնարկել է ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարը։ Սա տարվա վերջին Մասթերսն է։
Այսօր կայացել են առաջին շրջանի մի քանի հանդիպումներ։ Ֆերնանդո Վերդասկոն 3-6, 6-4, 6-3 հաշվով հաղթել է Բորնա Չորիչին։ Միլոշ Ռաոնիչը երկու սեթում հաղթել է Կամերոն Նորիեին։ Մարին Չիլիչը ևս երկու սեթում առավելության է հասել Ուբեր Ուրկաչի նկատմամբ։
Առաջին շրջանի արգելքը հաղթահարել են նաև Յան-Լենար Շտրուֆը, Ռադու Ալբոտը, Ժերեմի Շարդին, Գարին Քրիստիանն ու Բենուա Պերը։
Մրցաշարի գործող չեմպիոնը Կարեն Խաչանովն է։