Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը ռուսական «Ենիսեյի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկն է, հայտնում է Sportbox.ru-ն:
Ռուսական թիմի գլխավոր մարզչի թեկնածուների կարճ ցուցակում են ընդգրկվել նաև Սերգեյ Տաշուևը և Ալեքսանդր Ալֆերովը, ով զբաղեցնում է «Ենիսեյի» սելեկցիոների պաշտոնը:
Ուրբաթ օրը հայտարարվեց «Ենիսեյի» գլխավոր մարզիչ Յուրի Գազաևի պաշտոնաթողության մասին, ով թիմը գլխավորում էր անցյալ օգոստոսից: Նրա գլխավորությամբ ակումբը 2019/20 մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում ՖԱԼ-ում, Ռուսաստանի գավաթի և ՖԱԼճի գավաթի խաղարկությունում, որտեղ 8 հաղթանակ է տարել:
ՖԱԼ-ի մրցաշրջանի ավարտին Կրասնոյարսկի ակումբը 20 թիմերի պայքարում գրավել է 14-րդ տեղը:
Հիշեցնենք, որ ռուսական ակումբում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը։