Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 11-րդ տուրում «Նոան» ընդունել էր «Երևանին»: Բազմաթիվ գոլային պահերով հագեցած հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ «Նոայի»:
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Վլադիմիր Ազարովը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Պավել Դեոբալդը: Հյուրերի կազմում հեղինակության գոլը խփեց Ջեֆերսոնը:
«Նոայի» 2-րդ անընդմեջ հաղթանակի ու «Երևանի» 11-րդ անընդմեջ պարտությանը ներկա է եղել ArmSport.am-ի ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանը:
Հանդիպման ֆոտոշարքը դիտեք ԱՅՍՏԵՂ: