Մյունխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն կարող է գլխավորել «Միլանը», հայտնում է Tuttosport-ը:
Այս տարբերակը հնարավոր է, եթե Ռալֆ Ռանգնիկը հրաժարվի համատեղել մարզչական և տնօրենի աշխատանքը իտալական ակումբում: Այս պահին կողմերը շարունակում են բանակցությունները: Եթե Ռանգնիկը որոշի կենտրոնանալ մենեջերական գործունեության վրա, նա «Միլանի» համար նոր մարզիչ կփնտրի:
Իրադարձությունների այս զարգացման դեպքում, միլանյան ակումբի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներից մեկին իտալական ԶԼՄ-ները համարում են «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեին: Ռոզեն երկու անգամ «Զալցբուրգին» հասցրել է չեմպպիոնության Ավստրիայի առաջնությունում, իսկ 2019-ի ամռանը նա գլխավորեց Մյունխենգլադբախի ակումբը: Նրա գլխավորությամբ «Բորուսիան» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը: