«Լիվերպուլի» դարպասապահ Ադրիանը խոսել է այն փաստի մասին, որ խաղերն անցկացվելու են դատարկ տրիբունաների ուղեկցությամբ.
«Տարօրինակ է, բայց մենք պետք է համակերպվենք՝ առանց երկրպագուների խաղալու մտքի հետ: Դժվար կլինի խաղալ առանց YNWA-ի, բայց, հույս ունեմ, որ այն պարզապես չեն միացնի մարզադաշտում՝ որպես երկրպագուների երգի այլընտրանք:
Վերջ ի վերջո, մենք պրոֆեսիոնալ ենք ու պետք է քայլ առաջ կատարենք և հարմարվենք իրականության հետ»,-ասել է Ադրիանը: