Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Բազելում ընթացող ATP 500 կատեգորիայի մրցաշարի եզրափակիչ:
Կիսաեզրափակչում մրցաշարի առաջին ռակետը պարտության է մատնել Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասին 6:4, 6:4 հաշվով:
Թենիսիստները կորտում 1 ժամ 20 րոպե են անցկացրել: Ֆեդերերը 2 կրկնակի սխալ է թույլ տվել ու 8 հնարավորից հաջող է իրացրել 2 բրեյք-փոինթը: Ցիցիպասի ակտիվում 4 էյս կա, 3 կրկնակի սխալ ու ոչ մի բրեյք:
Ֆեդերերի ու Ցիցիպասի անձնական դիմակայությունան հաշիվը պաշտոնական խաղերում 3:2 է՝ հօգուտ շվեյցարացու:
Տնային մրցաշարի հաղթողի տիտղոսի համար Ֆեդերերը կմրցի Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքս դե Մինորի հետ, որը կազմակերպիչների կողմից Wild Card էր ստացել: