«Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն չորեքշաբթի կմեկնի Թուրին, վստահեցնում է RTL-ի լրագրող Սանֆրուշ Ֆիլիպը՝ Թվիթերում: Ավելի վաղ La Stampa-ն հայտնել էր, որ ֆուտբոլիստը չի վերադառնա Իտալիա ի նշան բողոքի՝ աշխատավարձերի կրճատման դեմ:
«Ռաբյոն չի պատասխանի La Stampa-ի հոդվածին: Նա հայտարարել է, որ մեղավոր չէ ու մտադիր է վաղը վերադառնալ Թուրին:
Նա ամեն օր մարզում է անցկացրել»,- գրել է Ֆիլիպը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» պատրաստ է ամռանը բաժանվել Ադրիենից: Ռաբյոն իտալական ակումբ է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի սկզբում՝ ազատ խաղացողի կարգավիճակով: Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանն Ա Սերիայի 17 հանդիպման է մասնակցել, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: