Ֆրանսիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Ռենից» կրած պարտությունից հետո (0:1) մեծ վեճ է առաջացել «Մարսելի» հանդերձարանում՝ հարձակվող Ջոնաթան Ռոուի և կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի միջև։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իրավիճակը հասել է կռվի։ Մարզչական անձնակազմը և թիմի մյուս խաղացողները ստիպված են եղել միջամտել, սակայն միայն որոշ ժամանակ անց են կարողացել բաժանել Ռոուին և Ռաբիոյին։
Միջադեպի մանրամասն ուսումնասիրությունից հետո ակումբը որոշել է, որ Ռաբիոն և Ռոուն ժամանակավորապես կհեռացվեն «Մարսելի» առաջին թիմից։ Չնայած որակազրկումը, հավանաբար, երկարատև չի լինի, ակումբի ղեկավարությունը ցանկանում է հստակեցնել, որ այս տեսակի վարքագիծը չի հանդուրժվի։



























































