Գերմանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանը կարծում է, որ ամենուր առաջնությունները պետք է վերսկսել.
«Կան շատ վարակվածներ, որոնք ոչ մի խնդիր չունեն այս ընթացքում ու իրենց շատ լավ են զգում: Երիտասարդները, առողջներն ու իմունային բարձ համակարգ ունեցողները մեծ պրոբլեմի չեն հանդիպում:
Միակ բանը, որի հետ կապված է կարանտինը, դա այն հույսն է, որ կգտնվի դեղամիջոց, որը կբուժի կորոնավիրուսը, բայց դա միայն հույս է: Հիմա չկա այդ դեղամիջոցը, և պետք չէ սպասել, պետք է շարժվել առաջ: Եթե ֆուտբոլիստների մոտ ախտանիշները շատ վատը չեն, պետք է համակերպվել դրանց հետ,-ասել է Լեմանը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի 16-ին:

























































