«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը այս ամառ կարող է լքել ակումբը, գրում է OK Diario-ն:
Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է երկու տարուց: Բեյլը քննարկում է մի քանի տարբերակ՝ նա կարող է տեղափոխվել «Նյուքասլ» կամ «Ինտեր Մայամի»: Հնարավոր է նաև, որ նա կմնա «Ռեալում» հաջորդ մրցաշրջանում:
Marca-ն հայտնում է, որ Բեյլի տրանսֆերը «Նյուքասլի» նոր սեփականատերերի գլխավոր նպատակներից մեկն է: Սակայն նշվում է, որ բանակցությունները դեռևս չեն սկսվել:
«Նյուքասլի» ծրագրով, նոր թիմի կառուցման ճանապարհին նրանք կկարողանան 2-3՝ շատ բարձր վարձատրվող ֆուտբոլիստի հրավիրել: Այդ դեպքում Բեյլը կարող է այնպիսի առաջարկ ստանալ, որը կհամապատասխանի «Ռեալում» իր աշխատավարձին (տարեկան 17 մլն եվրո):
Իր հերթին, Դևիդ Բեքհեմը ևս ցանկանում է ֆուտբոլիստին հրավիրել իր ակումբ, իսկ անձամբ Բեյլը չի թաքցնում, որ դեմ չէ կարիերան օվկիանոսից այն կող անցկացնելուն։