Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, հայազգի Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերի 6-ից 9-ը կժամանի Հայաստան: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Մեր հայրենակից Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն եւ այս կարգավիճակով հոկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Հայաստան»,-գրել է վարչապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, հայազգի Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի նախագահ:
Հավելենք, որ ՖԻՖԱ-ի հիմնադրամը 2018 թվականին է ստեղծվել: Այն զբաղվում է ամբողջ աշխարհում սոցիալական ծրագրերի իրականացմամբ և օգնում է ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը: