Մալթայում ֆուտզալի Հայաստանի հավաքականն անցկացրել է ընկերական երկրորդ հանդիպումը Մալթայի ազգային ընտրանու հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3 հաշվով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ նախորդ ընկերական խաղում մեր ազգային թիմը մալթացիներին հաղթել էր 10:1 հաշվով:
Հայաստանի ֆուտզալի հավաքականի գոլերը խփել են Սարո Գալստյանը, Գարեգին Մաշումյանը և Մամիկոն Ոսկանյանը:
Հայաստանի հավաքական
12․ Սարգիս Ասկաջյան, 10․ Սարո Գալստյան, 11․ Գարեգին Մաշումյան, 14․ Կելսոն Դե Կամպոս, 20․ Վիկտոր Դե Սոուզա։
Պահեստայիններ՝ 9․ Սարգիս Մարգարյան, 15․ Դավիթ Ասլանյան, 3․ Համլետ Մանուկյան, 5․ Էնրիկե Դա Սիլվա, 2․ Հակոբ Ուզունյան, 17․ Անդրանիկ Կարապետյան, 8․ Մամիկոն Ոսկանյան, 7․ Սարգիս Նասիբյան, 1․ Էդեր Օլիվեյրա։
Գլխավոր մարզիչ` Ռուբեն Նազարեթյան