Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի 9-րդ տուրի՝ «Ունիոնի» հետ խաղում (2-1): 31-ամյա լեհ ֆուտբոլիստն աչքի է ընկել 53-րդ րոպեին։
Լևոնդովսկու համար այդ գոլը 13-րդն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում։ Ընդ որում հարձակվողը յուրաքանչյուր առաջին 9 տուրում գոլի հեղինակ է դարձել՝ այդ կերպ մրցաշարի նոր ռեկորդ սահմանելով։
Բունդեսլիգայի մեկնարկային 8 տուրերում մինչև Լևանդովսկին գոլերի հեղինակ էր դարձել միայն Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը հիմա հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալում»։
«Բավարիան» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։