Ռուսական «Սոչիի» պաշտպան Ադիլ Ռամին խոսել է իր ու խաղընկերների հարաբերությունների մասին.
Հարցին, թե արդյոք Ռամին գիտի՞ բոլոր խաղընկերների անուն-ազգանունները, ֆրանսիացին պատասխանել է.
«Կատակու՞մ եք, ես գիտեմ միայն մեկինը կամ երկուսինը: Դա շատ դժվար է: Ինչ վերաբերում է անուններին, ապա այնտեղ 5 կամ 6 հոգու անուն Ալեքսանդր է: Ես նրանց դիմում եմ հետևյալ կերպ. «Հեյ, եղբայր»»,-ասել է Ռամին:
Հիշեցնենք, որ Ռամին «Սոչիում» է սույն թվականի փետրվարի 21-ից: