Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ գտնվում է տանը: Այս մասին նա հաղորդել է TASS-ին:
«Ես դուրս եմ գրվել հիվանդանոցից: Այժմ ես տանն եմ, ինձ լավ եմ զգում», — ասել է Տարխանովը:
Ապրիլի 21-ին Ալեքսանդր Տարխանովը հոսպիտալացվել էր Ռուսաստանում: 65-ամյա մասնագետը հաստատել է, որ իր մոտ թոքաբորբ է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել էր championat-ը: Հաղորդվել է նաև, որ մասնագետը կորոնավիրուսի համար թեստ է հանձնել, ինչը բացասական արդյունք է ցույց տվել:
Տարխանովը ժամանակին գլխավորել է մի շարք ռուսական ակումբներ, այդ թվում ՝ ԲԿՄԱ-ն, «Տորպեդոն», «Կռլիա Սովետովը», «Ուրալը», ինչպես նաև աշխատել է Լիտվայում և Բուլղարիայում: 1994-ից 1996 թվականներին եղել է Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբի անդամ: Նրա գլխավորությամբ «Ուրալը» 2017-ին հասել է Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ: