ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ուրախություն հայտնեց Գերմանիայի առաջնության վերսկսման կապակցությամբ, որը ընդհատվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Վերջեր հայտնի դարձավ, որ Բունդեսլիգայի հանդիպումները կսկսվեն անցկացնել մայիսի 16-ին: Բոլոր խաղերը կկայանան առանց հանդիսականների ներկայության:
«Սա հիանալի նորություն է, որ գերմանական իշխանությունները համաձայնվել են Բունդեսլիգայի վերսկասմանը: Սա կավելացնի լավատեսություն մարդկանց կյանքի մեջ:
Նման որոշումը ֆուտբոլային իշխանությունների և քաղաքական գործիչների միջև կառուցողական երկխոսության արդյունք է: Վստահ եմ, որ Գերմանիան կդառնա վառ օրինակ բոլորիս համար՝ ֆուտբոլը վերադարձնելով մեր կյանք՝ իր հուզմունքով, հույզերով և անկանխատեսելիությամբ», — մեջբերում է Չեֆերինին TASS-ը:
Ավելի վաղ, Բելգիան, Նիդերլանդները և Ֆրանսիան հայտարարել էին ֆուտբոլի առաջնությունները վաղաժամ ավարտելու մասին: Մայիսի 15-ին կարող է որոշվել մրցաշրջանի վաղ ավարտի վերաբերյալ հարցը նաև ՌՊԼ-ում: