Լա Լիգայի թվիթերյան էջը շնորհավորել է Բունդեսլիգային մրցաշրջանի վերսկսման կապակցությամբ.
«Լա Լիգան շնորհավորում է Բունդեսլիգային մայիսի կեսին մրցաշրջանի վերսկսման կապակցությամբ»,-գրված է Լա Լիգայի հաղորդագրության մեջ:
Հեցնենք, որ երեկ պաշտոնապես հաստատվեց Բունդեսլիգայի վերսկսման օրը. այն մայիսի 15-ն է:
Իսպանական ակումբները նույնպես պատրաստվում են մրցաշրջանի վերսկսմանը: Թիմերի խաղացողները կորոնավիրուսի թեստեր են հանձնում և պատրաստվում մարզումների վերսկսմանը: