Խորվաթիայում կա հստակություն երկրի ֆուտբոլային միջոցառումների վերսկսման վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, նախատեսվում է մայիսի 30-ին և 31-ին անցկացնել Խորվաթիայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումները։ Հունիսի 6-ին նախատեսվում է վերսկսել առաջնությունը։
Հանդիպումներն անցկացվելու են առանց հանդիսականների։ Հաղորդվում է, որ երիտասարդական լիգաները չեն վերսկսվելու։
Խորվաթիայի առաջնությունը դադարեցվել էր մարտի կեսերին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։
























































