«Լիվերպուլը» «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների տրանսֆերի վերաբերյալ բանակցություններում դադար է վերցրել։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Ակումբն արդեն տեղեկացրել է «Լայպցիգին», որ իրեն ավելի շատ ժամանակ է պետք Վերների տեղափոխության վերաբերյալ որոշում կայացնելու համար։ «Լիվերպուլն» ուզում է գնահատել կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերային շուկայի ու իր սեփական բյուջեի վրա։ Վերներն ինքը պատրաստ է հեռանալ «Լայպցիգից», ու «Լիվերպուլը» ֆուտբոլիստի համար, որի պայմանագրում հրաժարագնի գումարը 60 մլն եվրո է, գլխավոր հավակնորդ է համարվում։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Վերները 25 խաղ է անցկացրել «Լայպցիգի» կազմում ու խփել 21 գոլ։ Այս պահին նա Ռոբերտ Լևանդովսկուց հետո երկրորդն է լավագույն ռմբարկուների ցուցակում։