ՄՅՈՒ-ի նախկին ավագ Պատրիս Էվրան պատմել է, որ 2013 թվականին ակումբը կարող էր գնել հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուին ու Գարեթ Բեյլին։
«Սըր Ալեքս Ֆերգյուսոնի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալն իմ կարիերայի ամենածանր պահերից էր։ Դրանից երկու շաբաթ առաջ լրագրողներն ասում էին, որ նա հաջորդ տարի կարող է ավարտել կարիերան։ Բայց Ֆերգյուսոնն ինձ ասաց․ «Պատրիս, ես երբեք չեմ գնա։ Ես ևս 10 տարի կանցկացնեմ այստեղ»։
Իսկ հետո ավելացրեց․ «99 տոկոսով վստահ եմ, որ կգնենք Ռոնալդուին ու Բեյլին։ Ինձ միայն այդ երկու խաղացողն է պետք, որ նորից հաղթենք Չեմպիոնների լիգան։ 99 տոկոսով»։
Երբ խոսեցի Կրիշտիանուի հետ, հարցրի նրան այդ մասին, իսկ նա պատասխանեց, որ «այո» է ասել բոսսին ու պլանավորում է միանալ «Յունայթեդին»։ Նա հաստատեց դա»,- Էվրայի խոսքերն է փոխանցում ՄՅՈՒ-ի մամուլի ծառայությունը։