Իսպանացի լրագրող Աբրահամ Ռոմերոն ներկայացրել է, թե ինչպիսի հոգեբանական մոտեցում է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն թիմի բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորի հետ աշխատանքում։
Լրագրողն ընդգծել է, որ պորտուգալացի մասնագետը հաշվի է առել անցյալի փորձն ու թիմի ներսում բրազիլացու ունեցած հսկայական ազդեցությունը.
«Երբ ժամանակին Խաբի Ալոնսոյի և Վինիսիուսի հարաբերությունները փչացան, շատերը սխալմամբ կարծում էին, թե մարզիչը պետք է ամեն հարցում կուրորեն զիջեր ֆուտբոլիստին։ Բայց խնդիրն ամենևին դա չէր։
Խոսքը հանդերձարանի ամենակարևոր խաղացողի մասին էր, որն էմոցիոնալ առումով իր հետևից էր տանում ողջ թիմին։ Սա առանցքային գործոն է, և Ժոզե Մոուրինյուն՝ ինչպես նախկինում Կառլո Անչելոտին ու Ալվարո Արբելոան, գիտակցաբար խաղադրույք է կատարել բրազիլացու հետ ջերմ ու վստահելի հարաբերությունների վրա՝ թե՛ հենց Վինիսիուսից, թե՛ ամբողջ թիմից բացարձակ առավելագույնը քաղելու համար»,— նշել է Ռոմերոն մադրիդյան ինսայդեր Ռամոն Ալվարես դե Մոնի YouTube-յան ալիքի եթերում։

























































