ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պոդգորիցայի «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց խմբի ներկայիս առաջատար Չեռնոգորիայի ընտրանու հետ (0-0):
Հանդիպման 87-րդ րոպեին տանտերերը մնացին տասը հոգով. Նարեկ Հովհաննիսյանի նկատմամբ կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Ստեֆան Լոնչարը։
Մեր խմբի ավելի վաղ կայացած խաղում Կիպրոսի հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր Լատվիային։ Այս տուրից հետո Չեռնոգորիայի հավաքականը 10 միավորով շարունակում է գլխավորել C2 խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը վաստակած 4 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
Ազգերի լիգայի այս խաղարկության խմբային փուլի վերջին երկու հանդիպումները Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նոյեմբերին․ Կիպրոսին կընդունենք նոյեմբերի 12-ին տանը, իսկ Լատվիայի հետ կմրցենք նոյեմբերի 15-ին դրսում։
Ազգերի լիգայի C2 խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































