Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է թիմի աստղային հարձակվող Վինիսիուս Ժունիորի ելույթներից:
Ինչպես հաղորդում է իսպանական Defensa Central պարբերականը, պորտուգալացի մասնագետը պատրաստ է բրազիլացուն նստեցնել պահեստայինների նստարանին:
Ըստ աղբյուրի՝ Մոուրինյուն կարծում է, որ նման կտրուկ քայլը լրացուցիչ խթան կհանդիսանա հարձակվողի համար և կօգնի նրան վերադարձնել նախկին մարզավիճակը: Նշվում է նաև, որ չնայած ստեղծված իրավիճակին, այս պահի դրությամբ ակումբը չի դիտարկում ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքի հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 7 հանդիպումներում Վինիսիուսն աչքի է ընկել ընդամենը 1 գոլով և 3 գոլային փոխանցմամբ: Այս տարվա ամռանը բրազիլացի ֆուտբոլիստը նոր պայմանագիր էր կնքել «արքայական» ակումբի հետ:



























































