«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի աջակցության մասին, այն բանից հետո, երբ 41-ամյա հարձակվողը լքեց Պորտուգալիայի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսի հետ ենթադրյալ կոնֆլիկտից հետո:
«Որտե՞ղ էր Պորտուգալիան Կրիշտիանու Ռոնալդուից առաջ: Ի՞նչ էին նրանք ընդհանրապես անում: Արդյո՞ք նրանք ընդհանրապես որակավորվե՞լ են մեծ մրցաշարերի: Առավել ևս՝ ինչ-որ բան հաղթե՞լ էին։
Ինձ նյարդայնացնում է, որ շատերը նրան քննադատում են վերջին երեք կամ չորս տարիների համար: Նա դեռևս ֆանտաստիկ թվեր է գրանցում իր տարիքի մարդու համար: Կարևոր չէ, թե որ լիգայում է հանդես գալիս՝ թվերը դեռևս զարմանալի են։
Կարծում եմ՝ շատերը պետք է մի պահ ժամանակի մեջ հետ գնան… Նայեք նրան «Յուվենտուսում», թե ինչ արեց այնտեղ: Նրա ժամանակին «Ռեալ Մադրիդում»: Եվ նրա ժամանակին «Մանչեսթեր Յունայթեդում»: Դա այնպիսին է, կարծես նա երեք կարիերա է ունեցել մեկում: Երեք համաշխարհային մակարդակի կարիերա», — Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Ռոնադուն և Ֆերդինանդը հանդես են եկել ՄՅՈւ-ի կազմում։

























































