«Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Ռաֆինյա Դիասը կրկին վնասվածք է ստացել ազգային թիմի ճամբարում և ժամանակից շուտ վերադարձել ակումբ։
Լրագրող Անխել Պերեսի տեղեկություններով՝ «Բարսելոնայում» մտադիր են առանձնազրույց ունենալ Ռաֆինյայի հետ՝ պարզելու համար, թե ինչու է նա հավաքականում այդքան հաճախ ստանում գրեթե նույն վնասվածքը։
Կատալոնական ակումբում հույս ունեն մանրամասն տեղեկություններ ստանալ բրազիլական թիմի նախավարժանքների և մարզումային գործընթացի վերաբերյալ, որպեսզի հասկանան, թե կոնկրետ ինչն է ֆուտբոլիստի մոտ մկանային խնդիրներ առաջացնում։
Նշենք, որ Ռաֆինյան պարզապես ֆանտաստիկ է մեկնարկել Լա Լիգայի նոր մրցաշրջանում՝ տեղափոխվելով կենտրոնական հարձակվողի դիրք։
Իսպանիայի առաջնության անցկացրած 7 խաղում բրազիլացին արդեն հասցրել է դառնալ 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Բացի այդ, նրա ակտիվում կա նաև դուբլ Չեմպիոնների լիգայի՝ «Ֆեյենորդի» դեմ կայացած հանդիպումում (5:1)։




























































