Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն մոտ է վիրահատության ենթարկվելուն, ինչի պատճառով կարող է շարքից դուրս մնալ 2-ից 3 ամսով։
Ինչպես հաղորդում է իսպանական Marca պարբերականը, «սերուցքայինների» սանին անհանգստացնում են սրունքի հատվածում առկա ցավերը, և վիրահատական միջամտության դիմելու վերաբերյալ որոշումը կարող է կայացվել առաջիկա օրերին։
Աղբյուրի տեղեկություններով՝ վնասվածքն Ասենսիոյին անհանգստացնում է արդեն 9 ամիս՝ ընթացիկ տարվա հունվարից։ Հավաքականների խաղերի համար նախատեսված երեքշաբաթյա դադարի ընթացքում իսպանացի պաշտպանը վերջին փորձն է արել՝ ապաքինվելու և վիրահատությունից խուսափելու համար։
Ֆուտբոլիստի համար լրացուցիչ մոտիվացիա էր այն հանգամանքը, որ իր դիրքային մրցակիցների՝ Դին Հոյսենի, Իբրահիմա Կոնատեի և Էդեր Միլիտաոյի վնասվածքների ու որակազրկումների ֆոնին նա հիանալի հնարավորություն ուներ տեղ զբաղեցնելու թիմի մեկնարկային կազմում: Սակայն նշվում է, որ կոնսերվատիվ բուժումն ու ապաքինման արագացված գործընթացն այդպես էլ ցանկալի արդյունք չեն տվել։


























































