Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Լատվիայի ընտրանուն։
Երկրորդ խաղակեսում՝ 76-րդ րոպեին Հայաստանի հավաքականի առավելությունը կրկնապատկեց հավաքականում նորամուտը նշող Արթուր Ղարիբյանը։
Այս պահին մեր ընտրանին հաղթում է 2-0 հաշվով։ Առաջին խաղակեսում հանդիպման հաշիվը բացել էր Գերոգի Հարությունյանը։
Գոլը՝ ԱՅՍՏԵՂ։
Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Այս խմբի առաջին տուրի մյուս՝ Չեռնոգորիայի և Կիպրոսի միջև հանդիպումը կմեկնարկի քիչ անց։
























































