Սեպտեմբերի 25-ին կայացան ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի 2026/27 մրցաշրջանի խմբային փուլի մի շարք հանդիպումներ։ Կայացավ A Լիգայի 1-ին խմբի առաջին տուրի հանդիպումը Իտալիայի և Բելգիայի հավաքականների միջև։
Հռոմում կայացած հանդիպումն ավարտվեց բելգիացիների հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի վերադարձից հետո իրենց առաջին խաղում իտալացիները պարտվեցին Մարկ վան Բոմմելի թիմին, ով իր հերթին նշեց նորամուտը Բելգիայի հավաքականի ղեկին։
Միկա Գոդցը (20-րդ րոպե և Լուկեբակիոն (69-րդ րոպե) աչքի ընկան գոլերով։ Սեննե Լամմենսն իր հերթին վեց անգամ փրկեց դարպասը բելգիացիների կազմում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Երկրորդ տուրում Բելգիայի հավաքականը կհանդիպի Ֆրանսիայի, իսկ Իտալիայի հավաքականը՝ Թուրքիայի ընտրանու հետ։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































