Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի՝ Ֆրանսիայի ազգային հավաքական չհրավիրվելու փաստին՝ մեկնաբանելով Զինեդին Զիդանի կայացրած որոշումը։
«Ես որևէ կերպ չեմ ազդել Չուամենիին հավաքական չհրավիրելու որոշման վրա։ Մենք Զիդանի հետ չենք զրուցել, ուստի դա ինձ համար անակնկալ էր։ Միևնույն ժամանակ, նրանք շփվել են և որոշել, որ այս պահին նրա համար լավագույն տարբերակը լրացուցիչ ժամանակ ստանալն է՝ նախամրցաշրջանային հատվածում բաց թողածը լրացնելու համար։
Մարզիչը նրան ասել է, որ ապագայում հույսեր է կապում նրա հետ, և նրանք համաձայնության են եկել հենց այս տարբերակի շուրջ»,- նշել է պորտուգալացի մասնագետը։
Հավելենք, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում ֆրանսիացիներն իրենց առաջիկա հանդիպումները կանցկացնեն սեպտեմբերի 25-ին և 28-ին՝ համապատասխանաբար մրցելով Թուրքիայի և Բելգիայի ազգային ընտրանիների դեմ։
























































