Բոլիվիայի առաջնությունում արտառոց միջադեպ է գրանցվել. տեղի «Գուաբիրա» ակումբը հերթական տուրում 0-6 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել «Օլուեյս Ռեդիից»։
Հանդիպումից հետո «Գուաբիրայի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Էգեսը սենսացիոն հայտարարություն է արել՝ նշելով, որ թիմի դարպասապահ Մանուել Ֆերելն ամբողջ խաղն անցկացրել է հոգեբանական ծանր վիճակում։ Պատճառն այն է, որ խաղի նախօրեին ֆուտբոլիստը մահվան սպառնալիքներ է ստացել, որոնք ուղղված են եղել ոչ միայն անձամբ իրեն, այլև ընտանիքի անդամներին։
«Այդ կերպ նրան փորձել են ստիպել գործել սեփական թիմի շահերի դեմ»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it կայքը։
Թե ինչու մարզիչն ստեղծված իրավիճակում պարզապես չի փոխարինել դարպասապահին՝ նա չի հստակեցրել։ Նշվում է, որ այս սկանդալային միջադեպով արդեն զբաղվում է Բոլիվիայի դատախազությունը։
























































