Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կայացավ Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված «Սարդարապատ» — «Փյունիկ» հանդիպումը։
Կիպրացի Յասոնաս Պիկիսի դուբլի, ինչպես նաև Դանիիլ Կուլիկովի և Սերգեյ Վակուլենկոյի խփած գնդակների շնորհիվ «Փյունիկը» հասավ արդյունքի: Ի պատասխան՝ «Սարդարապատից» գոլով առանձնացան հարձակվողներ Համլետ Մինասյանն ու Միսակ Հակոբյանը։
Վեց տուրի արդյունքներով «Փյունիկը» վաստակած 14 միավորով հաստատվել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում՝ 4 միավորով զիջելով առաջատար «Նոային»։ «Սարդարապատն» իր ակտիվում ունի 10 միավոր և գտնվում է 6-րդ տեղում։
7-րդ տուրում «Փյունիկը» կմրցի «Շիրակի», իսկ «Սարդարապատը»՝ «Ալաշկերտի» հետ։
Ուղիղ հեռարձակումը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































