Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Սանտի Կանյիսարեսը կոշտ քննադատության է ենթարկել «արքայական» ակումբի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին:
Մադրիդցիների նախկին դարպասապահը, որը Չեմպիոնների լիգայի գավաթակիր է, կասկած է հայտնել այս ամռանը բրազիլացուն ձեռք բերելու հարցում այլ ակումբների հետաքրքրվածության վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ Վինիսիուսի խնդրահարույց պահվածքը ստիպել է շատ պոտենցիալ գնորդների հրաժարվել նրա տրանսֆերից։
«Ոչ ոք չի ցանկանում իր ակումբում տեսնել Վինիսիուսի նման խաղացողի։ Չեմ կարծում, թե նա գոնե մեկ իրական առաջարկ է ստացել»,- Կանյիսարեսի խոսքեր է մեջբերում Yahoo Sports-ը։
Հիշեցնենք, որ հուլիսի ընթացքում ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում Լոնդոնի «Արսենալի» կողմից Վինիսիուսին ձեռք բերելու փորձերի մասին։ Զուգահեռաբար բրազիլացին բարդ բանակցություններ էր վարում «Ռեալի» հետ՝ նոր պայմանագրի շուրջ։ Արդյունքում, ֆուտբոլիստը բարելավված պայմաններով նոր համաձայնագիր կնքեց «սերուցքայինների» հետ, որը նախատեսված է մինչև 2032 թվականը։




























































