Մադրիդի «Ռեալի» նորեկ Յան Դիոմանդեն կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ աշխատելու իր տպավորություններով։
«Երջանիկ եմ նրա հետ աշխատելու համար, քանի որ նա լավագույնն է։ Ես կարող եմ շատ բան սովորել նրանից, նա համապատասխան մարզիչ է իմ հետագա զարգացման համար։ Ես պատրաստ եմ խաղադաշտում մեռնել նրա համար»,- իվուարցի վինգերի խոսքերն է մեջբերում իսպանական Marca պարբերականը։
Հիշեցնենք, որ Յան Դիոմանդեն այս ամառ է գերմանական «Լայպցիգից» է տեղափոխվել մադրիդյան ակումբ։ Նրա տրանսֆերի ընդհանուր արժեքը կազմել է 140 միլիոն եվրո, որից 15 միլիոնը կվճարվի որպես բոնուս։
Իվուարցի ֆուտբոլիստը գերմանական ակումբի գույները պաշտպանում էր 2025 թվականից։ Ավարտված 2025/2026 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Բացի այդ, վերջերս կայացած ԱԱ-2026-ում Դիոմանդեն անցկացրել է 4 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։

























































