«Ունիվերսիտատյա Կրայովայի» նախկին գլխավոր մարզիչ Լասլո Բալինտը խոսել է Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում հայկական «Արարատ-Արմենիայի» դեմ կայանալիք վճռորոշ հանդիպման մասին:
«Այսպիսի կարևորության և նման խաղադրույքներով փլեյ-օֆֆի հանդիպումներում դժվար է վերլուծել, թե ով է ֆավորիտը: Նայելով կազմի արժեքին և թվերին՝ կարող ենք ասել, որ «Ունիվերսիտատյա Կրայովան» ֆավորիտ է, բայց չմոռանանք, որ ճիշտ նույն իրավիճակն էր նաև «Լևսկիի» հետ խաղում:
Այնպես որ, այս տեղեկություններն ու վիճակագրությունը կարող են միանգամայն անիմաստ դառնալ, երբ խոսքը վերաբերում է փլեյ-օֆֆի վճռորոշ հանդիպմանը»,- նշել է Բալինտը ռումինական GSP հարթակին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ «Ունիվերսիտատյա Կրայովա» — «Արարատ-Արմենիա» հանդիպումը կկայանա այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 21։00-ին։
























































