Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն լիովին գոհ չէ թիմի ներկայիս կազմից։ Sport.es-ի հաղորդմամբ՝ «արքայական» ակումբը դեռևս չի կատարել պորտուգալացի մասնագետի երկու առանցքային ցանկությունները տրանսֆերային շուկայում։
Նշվում է, որ Մոուրինյուի պահանջած յոթ նորեկներից երկուսի հարցը դեռ բաց է մնում։ Պորտուգալացու գլխավոր «սևեռուն գաղափարներից» մեկը ձախլիկ կենտրոնական պաշտպանի, ինչպես նաև խաղի բարձր տեմպին դիմանալու ունակ «տոտալ» կիսապաշտպանի ձեռքբերումն է։ Սակայն այս դիրքերի համալրումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե թիմից հեռացողներ լինեն։
Պաշտպանության կենտրոնի համար Մոուրինյուի նախընտրած թեկնածուն Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Ալեսանդրո Բաստոնին է, որի տրանսֆերը գնահատվում է 70 միլիոն եվրո։ Նույնքան գումար մադրիդցիները նախատեսել էին «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի համար, սակայն իսպանացու՝ «Բարսելոնա» տեղափոխվելու որոշումից հետո, «Ռեալը» ստիպված է եղել վերանայել իր ծրագրերը։
Այժմ Մոուրինյուն ցանկանում է իր տրամադրության տակ տեսնել Մորտեն Յուլմանի պրոֆիլով ունիվերսալ կիսապաշտպանի. վերջինս, հիշեցնենք, այս ամռանը համալրել է Մադրիդի «Ատլետիկոյի» կազմը։



























































