«Այաքսի» 21-ամյա եզրային հարձակվող Միկա Մարսել Գոդտսը կարիերան կշարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում: Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ երիտասարդ ֆուտբոլիստն արդեն Փարիզում ստորագրել է պայմանագրի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Տրանսֆերի ընդհանուր արժեքը, ներառյալ բոնուսները, կկազմի 55 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Գոդտսը հիանալի ելույթներ է ունեցել Նիդերլանդների առաջնությունում։ Անցկացրած 34 խաղում նա դարձել է 17 գոլի և 13 արդյունավետ փոխանցման հեղինակ՝ ճանաչվելով Ամստերդամի «Այաքսի» լավագույն ռմբարկու։



























































