Մադրիդի «Ատլետիկոն» համաձայնության է եկել Լոնդոնի «Տոտենհեմի» ավագ Քրիստիան Ռոմերոյի տրանսֆերի շուրջ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Արգենտինայի ազգային հավաքականի պաշտպանի տեղափոխությունը մադրիդյան ակումբին կարժենա 40 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։
Ռոմերոյի ծառայություններով հավակնում էին նաև այլ ակումբներ, սակայն «Տոտենհեմը» մտադիր չէր իր ֆուտբոլիստին վաճառել Լոնդոնի «Արսենալին»։ Կատալոնական «Բարսելոնան» օրեր առաջ որոշել էր չշարունակել բանակցությունները, իսկ Միլանի «Ինտերի» հետ գործարքը ձախողվել էր դեռևս հուլիսին։
Նշենք, որ 28-ամյա Ռոմերոն «Տոտենհեմի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում նա «խթանների» մարզաշապիկով անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
ԱԱ-2026-ում պաշտպանն Արգենտինայի ընտրանու կազմում մասնակցել է 7 խաղի և խփել 1 գոլ։


























































