Գերմանիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Ջենան Պեյչինովիչը միացել է «Շտուտգարտին»։
21-ամյա հարձակվողը պայմանագիր է կնքել իր նոր թիմի հետ մինչև 2031 թվականի ամառը։
«Վոլֆսբուրգը» նրա տրանսֆերի համար ստացել է 25 միլիոն եվրո։ Պեյչինովիչը «Գայլերի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ խփելով 12 գոլ բոլոր մրցաշարերում։
Սա «Շտուտգարտի» պատմության մեջ երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերն է՝ Դենիս Ունդավի տրանսֆերից հետո (մոտ 27 մլն եվրո)։



























































