Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կիսվել է թիմի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ աշխատելու տպավորություններով։
Ուրուգվայցի ֆուտբոլիստը վերջին ընկերական խաղում օգնել է «սերուցքայիններին» 2-1 հաշվով հաղթանակ տոնել հունգարական «Ֆերենցվարոշի» նկատմամբ՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։
«Մոուրինյուն հիանալի մարզիչ է, և ես ամեն օր փորձում եմ սովորել նրանից։ Մենք միշտ մինչև վերջ պայքարելու ենք նրա համար։ Ժոզեն յուրահատուկ մարդ է մեր ակումբի համար։ Չէի սպասում, որ նա այսպիսին կլինի. Մոուրինյուն շատ մտերիմ է մեզ հետ։ Այո, երբեմն նա խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմել»,- Վալվերդեի խոսքերը մեջբերում է Madrid Xtra-ն։
Նշենք, որ օգոստոսի 12-ին Մադրիդի «Ռեալը» ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի՝ ուժերը չափելով «Դեպորտիվոյի» հետ։



























































