Նախամրցաշրջանային պատրաստության շրջանակում կայացել է ընկերական հանդիպում Մադրիդի «Ռեալի» և Բուդապեշտի «Ֆերենցվարոշի» միջև։
Բուդապեշտի «Գրոուպամա Արենայում» կայացած խաղում 2:1 հաշվով հաղթանակ են տոնել հյուրերը՝ մադրիդցիները:
Խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացել է «արքայական» ակումբի պաշտպան Մարիո Ռիվասը, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում՝ 49-րդ րոպեին, հարձակվող Կառլոս Էսպին կրկնապատկել է իր թիմի առավելությունը։
Դաշտի տերերին հաջողվել է ընդամենը մեկ գնդակ ետ բերել. 57-րդ րոպեին աչքի է ընկել Կենան Կոդրոն՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» վաստակել էր 86 միավոր և գրավել երկրորդ տեղը՝ զիջելով չեմպիոն հռչակված «Բարսելոնային» (94 միավոր)։
«Ֆերենցվարոշը» ևս նախորդ մրցաշրջանում իր ներքին առաջնությունում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը՝ իր ակտիվում գրանցելով 68 միավոր:
























































