Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը կհեռանա ակումբից կոտդիվուարցի Յան Դիոմանդեի՝ «Լայպցիգից» իրականացրած տրանսֆերից հետո։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ռամոն Ալվարես դե Մոնը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի գործակալներն արդեն զբաղվում են Անգլիայի Պրեմիեր լիգայում իրենց հաճախորդի համար նոր թիմ փնտրելով։
Նշվում է, որ բրազիլացին ակումբից կհեռանա վարձակալական հիմունքներով։ «Ռեալում» համաձայնել են ժամանակավորապես բաժանվել ֆուտբոլիստից և նրան թույլ տալ տեղափոխվել Անգլիա։
ԶԼՄ-ների համաձայն՝ Յան Դիոմանդեի՝ «Ռեալ» տեղափոխության արժեքը կազմել է 125 միլիոն եվրո, սակայն որոշակի պայմանների իրագործման և բոնուսների դեպքում գործարքը «սերուցքայինների» համար կարող է արժենալ մինչև 140 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Էնդրիկը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձակալության իրավունքով անցկացրել է ֆրանսիական «Լիոնում»։
























































