Ըստ ИнсайдЯн տելեգրամյան ալիքի, Մոկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն փոխել է իր կարծիքը Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու վերաբերյալ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կովալենկոն ցանկանում էր միանալ Հայաստանի հավաքականին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը դեռևս հույս ունի հրավիրվել Ռուսաստանի հավաքական և հավանական է, որ նա չի միանա Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումներին։
Նշենք, որ Կովալենկոն նախկինում հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, նաև ընգրկված է եղել Ռուսաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակում, մասնակցել է մեկ ընկերական հանդիպման։




























































