Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» միանգամից երկու կիսապաշտպանների՝ Օրելիեն Չուամենիի և Էդուարդո Կամավինգայի ծառայություններով։
Անգլիական գրանդը տևական ժամանակ է, ինչ ֆրանսիացի ֆուտբոլիստների հիմնական հավակնորդների թվում է։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով El Nacional-ին, «կարմիր սատանաները» դիտարկում են այս ամառ «սերուցքայինների» երկու կիսապաշտպաններին ձեռք բերելու հնարավորությունը։ «Ռեալում» ակնկալում են խաղացողների վաճառքից վաստակել ընդհանուր առմամբ մոտ 150 միլիոն եվրո, ինչը թույլ կտա ֆինանսավորել «Մանչեսթեր Սիթիից» Ռոդրիի տրանսֆերը։
Ենթադրվում է, որ Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում, սակայն իրավիճակը կարող է փոխվել, եթե «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի առարկայական քայլերի դիմի։


























































