Պորտուգալացի ֆուտբոլիստ Հելդեր Ֆերեյրան կշարունակի ելույթները Երևանի «Նոայի» կազմում:
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, կողմերը երկարաձգել են գործող պայմանագրի ժամկետը։ Նոր համաձայնագիրը կնքվել է 2+1 ձևաչափով։
Հիշեցնենք, որ Ֆերեյրան հայկական ակումբին է միացել 2024 թվականի ամռանը։ Այս ընթացքում պորտուգալացին «Նոայի» մարզաշապիկով անցկացրել է 88 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։




























































