«Ռեալ Մադրիդը» պաշտոնական հայտարարություն է տարածել ՖԻՖԱ-ի կողմից իր մրցաշարերի առևտրային իրավունքները մասնակիորեն վաճառելու գաղափարից հրաժարվելու որոշումից հետո։
«Ռեալ Մադրիդը ողջունում է ՖԻՖԱ-ի որոշումը՝ հրաժարվել իր մրցաշարերի առևտրային իրավունքները մասնակիորեն վաճառելու առաջարկից։ Մեր ակումբը կարծում է, որ սա լավ նորություն է ֆուտբոլի, նրա ինստիտուտների և, ամենակարևորը, մեր սիրելի սպորտաձևի միլիոնավոր երկրպագուների համար», — ասվում է հայտարարության մեջ»։
«Ռեալ Մադրիդը ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել ՈՒԵՖԱ-ին, կոնֆեդերացիաներին, ֆեդերացիաներին և բոլոր կազմակերպություններին, որոնք վճռականորեն և պատասխանատու կերպով դեմ են արտահայտվել այս նախագծին։ Նրանց միասնությունն ու պարտքի զգացումը օգնեցին պաշտպանել ֆուտբոլը վճռորոշ պահին», — ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում նախկինում հաղորդվել էր, որ Ջանի Ինֆանտինոն առաջ էր մղել ՖԻՖԱ-ի մրցաշարերի առևտրային իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու գաղափարը։ Այս նախաձեռնությունը հանդիպել է ֆուտբոլային համայնքի զգալի դիմադրությանը։


























































