ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի՝ աշխարհի առաջնության իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու ցանկությունը կարող է տապալել 2030 թվականի մրցաշարի անցկացումը։ Այս մասին հայտնում է El Español-ը։
Հաջորդ Մունդիալը համատեղ պետք է ընդունեն Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկկոն։ Սակայն իսպանացիներն ու պորտուգալացիները սպառնացել են բոյկոտել ԱԱ-2030-ի կազմակերպումը, եթե Ինֆանտինոն չհրաժարվի իր սկանդալային նախաձեռնությունից։ Նշվում է, որ այս երկու երկրներն ամբողջությամբ պաշտպանում են ՈւԵՖԱ-ի դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ այս տարի աշխարհի առաջնությունն անցկացվեց ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Իսպանիայի ազգային հավաքականը։



























































