Պորտուգալական «Բենֆիկայի» հույն հարձակվող Վանգելիս Պավլիդիսը հայտնվել է կատալոնական «Բարսելոնայի» տրանսֆերային հետաքրքրությունների ցուցակում։
Ինչպես հաղորդում է AS պարբերականը, կատալոնական ակումբի ղեկավարությունը 27-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես հիմնական այլընտրանք այն դեպքում, եթե Ֆերան Տորեսը հեռանա թիմից կամ ձախողվի Մադրիդի «Ատլետիկոյից» Խուլիան Ալվարեսի սպասվող տեղափոխությունը։
Աղբյուրի տվյալներով՝ հարձակվողին ձեռք բերելը բարդ կլինի, քանի որ «Բենֆիկան» մտադիր չէ բաժանվել իր առաջատարից։ Պավլիդիսը հիանալի է մեկնարկել նոր մրցաշրջանը՝ ընդամենը 2 խաղում դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ հինգշաբթի նա պոկեր էր ձևակերպել Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Սանկտ Գալենի» դեմ պատասխան խաղում (5-0):
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում հույն հարձակվողը դարձել էր իր թիմի լավագույն ռմբարկուն՝ ակտիվում գրանցելով 30 գոլ և 6 արդյունավետ փոխանցում։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ Պավլիդիսի տրանսֆերաին արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։
























































